Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Արաքս միավորված համայնք

Մարզպետն այցելել է Արաքս միավորված համայնք 21.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում մարտի 18-ին եղել է Արաքս միավորված համայնքի Ջրառատ, Արաքս, Մեծամոր և Գայ բնակավայրերում: Համայնքային իշխանության ներկայացուցիչների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նշված բնակավայրերում, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, քննարկել 2022 թվականի համար համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներն ու համայնքային նշանակության խնդիրները: Ջրառատում...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 17.03.2022

Սույն թվականի մարտի 22-ին Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ մարզի խորհրդի նիստը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ներին առաջարկվում է...

 Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների առաջին ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների առաջին ընդունելությունը 15.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների առաջին ընդունելությունը, որն այսուհետ շարունակական բնույթ է կրելու: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներով և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա...

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. Հաստատվել է մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը. Հաստատվել է մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը 09.03.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Կառավարության կողմից օրերս ընդունված որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որի մասնակիցներն են Էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարանները, համայնքները և պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք և գյուղատնտեսությունում տնտեսավարողները: Ծրագրով նախատեսված է՝ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ տրամադրել առավելագույնը...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ 07.03.2022

Սիրելի կանայք և աղջիկներ, լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքն ու ջերմությունն իր մեջ պարուրող գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Իմ խոնարհումն եմ հայտնում և առանձնահատուկ շնորհավորում հերոսածին մայրերին, մեր քաջ նահատակների կանանց, քույրերին ու դուստրերին: Այսօր չէ, որ պետք է նկատենք ու բարձրաձայնենք մեր իրականության մեջ կանանց կարևոր դերակատարման և առանցքային նշանակության մասին: Քանզի ինչպես ընտանիքում, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտներում ու...

Մարզպետն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարզպետն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 07.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Մարզպետը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ համարելով, որ այցելությունը լավ հնարավորություն է բելառուսական կողմի հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու և այն ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության ծառայեցնելու համար: Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2021 թվականին մարզպետի տեղակալի և դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպմանը, մինչ այդ կողմերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15