Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արևաշատ, Գայ և Զաթոնք համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արևաշատ, Գայ և Զաթոնք համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 08.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արևաշատ, Գայ և Զարթոնք համայնքներ, հետևել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ընթացող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են կողմերի 50 տոկոս մասնակցությամբ: Արևաշատում մարզպետին ներկայացվել է, որ 114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ 2020-2021 թվականների կտրվածքով: Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ,...

Հարգանքի տուրք` աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2021

  1988 թվականի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով արհավիրքի բոլոր զոհերի հիշատակին: Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին, երախտագիտությունը՝ հայ...

Մարզպետը Բաղրամյանում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը

Մարզպետը Բաղրամյանում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը 06.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անմիջական աջակցությամբ ավարտվել են նաև Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անմիջական աջակցությամբ ավարտվել են նաև Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները 03.12.2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, Արմավիրի մարզպետարանի և ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ, Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում ավարտել է սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները: Նշված ծրագրից զատ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթօջախին դասասենյակային գույք և 16 պլանշետ է նվիրաբերել, որից՝ 5-ը դպրոցին, իսկ 11-ը՝ զոհված ազատամարտիկների, զինհաշմանդամների երեխաներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրով սանհանգույցների...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին 02.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստին կառավարության անդամներին է ներկայացրել Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին, շնորհավորել՝ մաղթելով հաջողություններ: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ընձեռված հնարավորության համար շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մարզային, տարածքային արդյունավետ կառավարումն իրականում համարելով մեր երկրի տնտեսության զարգացման, առհասարակ, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից մեկը:

241 մլն 383,8 հազար դրամ` Արմավիրի մարզի 7 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

241 մլն 383,8 հազար դրամ` Արմավիրի մարզի 7 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար 02.12.2021

Կառավարությունը 241 մլն 383,8 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 7 համայնքի սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար: Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝ • 2 մլն 580 հազ. դրամ՝ Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման նպատակով • 5 մլն 002.9 հազ. դրամ՝ Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08