Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը 11.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակման շրջանակում այսօր այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, քաղաքի օրվա առթիվ պատվոգրերով պարգևատրել տարբեր ոլորտների նվիրյալների, ապա դիտել Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Սպիտակ արևը» թատերական ներկայացումը: Մինչ պատվոգրերի հանձնումը, մարզպետը ողջունել է Էջմիածին քաղաքի օրվան նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցներին և...

Սուբվենցիոն ծրագրով Փարաքարում մեկնարկել են նաև  փողոցների արտաքին լուսավորության ցանցի  ընդլայնման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով Փարաքարում մեկնարկել են նաև փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները 08.10.2021

Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից ևս մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. ընդլայնվում է փողոցների արտաքին լուսավորության ցանցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի կողմից։ Համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով մշտական և անխափան լուսավորությամբ կապահովվեն Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կտեղադրվի 33 նոր հենասյուն,...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ 08.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ այսօր այցելել է Էջմիածնում գործող «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ, ծանոթացել կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին: «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը պաշտոնյաներին ներկայացրել է կազմակերպության 32-ամյա գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով...

Մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին

Մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին 07.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետՀամբարձում Մաթևոսյանն Արմավիրի հոգևոր առաջնորդի, Էջմիածնի քաղաքապետի, արվեստասեր հանրության ներկայացուցիչների և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին: Արդեն 6-րդ տարին կազմակերպվող սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաև համալրել...

Ալաշկերտում մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրով խմելաջրի համակարգ է կառուցվում

Ալաշկերտում մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրով խմելաջրի համակարգ է կառուցվում 06.10.2021

Ալաշկերտ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ. Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում Ալաշկերտում ընթացքի մեջ են խմելաջրի համակարգի կառուցմանն ուղղված աշխատանքները: Ծրագրով նախատեսված է 1750 գծմ ջրագծի անցկացում և նորացված ջրամատակարարման համակարգի գործարկում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային...

Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը

Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը 06.10.2021

Ընթացքի մեջ է Բաղրամյանի (Բաղրամյանի տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքի վերանորոգումը: 500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումն իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: 1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի բնակիչների համար:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36