Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին

Մարզպետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին 02.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր մասնակցել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) համատեղ կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին: Համաժողովին մասնակցել են պետական պաշտոնյաներ, գյուղական համայնքների...

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել 01.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ այսօր Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը: Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է...

Եղեգնուտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են

Եղեգնուտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 30.09.2021

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Եղեգնուտ համայնքի կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կասֆալտապատվի 2,12 կմ երկարությամբ ճանապարհ՝ հարմարավետ և անվտանգ երթևեկ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար: Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կապահովվի 20 ժամանակավոր աշխատատեղ:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել եզդիական տոնակատարությանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել եզդիական տոնակատարությանը 29.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչ միր Ըսմաթ Թահսին Սայիդ բեկի, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ և եզդի հոգևորականների, այլ պաշտոնյաների ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ հյուրերի հետ Ակնալիճ համայնքում այսօր ներկա է գտնվել եզդիական հոգևոր կենտրոնի հիմնադրաման 9-րդ, «Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» անվանակիր Սուրբ տաճարի կառուցման 3-րդ տարվան նվիրված միջոցառմանը: Ողջունելով ներկաներին...

Հուշարձանի բացում և հարգանքի տուրք՝ Մուսալեռ համայնքում

Հուշարձանի բացում և հարգանքի տուրք՝ Մուսալեռ համայնքում 27.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Մուսալեռ համայնքում ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված ութ, գերության մեջ գտնվող և անհետ կորած ևս երկու մուսալեռցի նվիրյալների՝ Սարգսյան Սերյոժայի, Տերտերյան Հարությունի, Դավթյան Լյովայի, Մառոզով Ալեքսեի, Զաքարյան Գեղամի, Գասպարյան Գագոյի, Իսպիրյան Գևորգի, Սնդլյան Գառնիկի, Օհանյան Ժորայի և Թովմասյան Տիգրանի սխրանքներն ու հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Նա իր...

44-օրյա պատերազմի տարելիցին հարգանքի տուրք՝ հերոս հայորդների հիշատակին։

44-օրյա պատերազմի տարելիցին հարգանքի տուրք՝ հերոս հայորդների հիշատակին։ 27.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ այսօր այցելել է Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին: Մարզպետը և ԳՇ պետը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարաձաններին, գլուխ խոնարհել նրանց հիշատակի առջև: Պաշտոնյաները հանդիպել են նաև Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներից Արցախյան 3-րդ պատերազմում զոհվածների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58