Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամորից մինչև Արմավիր քաղաք 5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Մեծամորից մինչև Արմավիր քաղաք 5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման աշխատանքներ են կատարվում 17.08.2021

Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ37+417 - կմ42+988 հատվածում (Մեծամոր բնակավայրից մինչև Արմավիր քաղաք) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման շրջանակներում նախատեսված է՝ ▪️ճանապարհային ծածկի ֆրեզում, ▪️հարթեցնող շերտի տեղադրում, ▪️ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, ▪️փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ▪️ուղղորդող սյուների տեղադրում, ▪️տերմոպլաստով գծանշում։ Ճանապարհի նշված հատվածում արդեն...

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը Հայաստանում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ՀՀ զինված ուժերի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի սպայական կազմի և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 194-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված 1131 ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։ Ողջունելով ներկաներին...

Քարակերտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են

Քարակերտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 17.08.2021

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում #Քարակերտ համայնքի 6 փողոցում նախատեսված 7245 քմ ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են. Ավ. Իսահակյան - 1390քմ Մ. Սարյան - 242,5 քմ Կամոյի - 1355 քմ Հ. Շիրազ - 967,5 քմ Հր. Քոչար - 1395 քմ Ե. Չարենց - 1895 քմ Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները ծածկույթ գրեթե չեն ունեցել: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվել, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովել: Ծրագրի...

Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 16.08.2021

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևիկ համայնքի 31-րդ փողոցի 319 գծմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 %-ը: Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով:...

Հանդիպում-քննարկում՝ Արմավիրում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով

Հանդիպում-քննարկում՝ Արմավիրում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով 16.08.2021

ՀՀ Արմավիրի մարզում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանին, կենտրոնի համակարգող Գայանե Առաքելյանին, ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Հայկ Խեմչյանին ու Հեղինար Մելքում Մելքումյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերը՝ Դավիթ...

Խորոնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

Խորոնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 13.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. 20 %-ով արդեն իրականացվել են Մ.Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքները Ծրագրի շրջանակում վերանորոգվելու է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականներին: Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58