Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետն այցելել է հանրակրթական ուսումնական հաստատություններ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետն այցելել է հանրակրթական ուսումնական հաստատություններ 01.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց, ապա եղել է Ֆերիկի Ռզալե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական, Ջրաշենի և Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցներում: Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի և կրթական հաստատությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, հետաքրքրվել...

Մյասնիկյան համայնքում մասնակի վերանորոգվում է 1967 թվականին կառուցված մշակույթի տունը

Մյասնիկյան համայնքում մասնակի վերանորոգվում է 1967 թվականին կառուցված մշակույթի տունը 31.08.2021

Մյասնիկյան համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են՝ մասնակի վերանորոգվում է 1967 թվականին կառուցված մշակույթի տունը: Շինաշխատանքներն իրականացնում է «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն: Ծրագրի իրականացմամբ կլուծվի շենքի հետագա պահպանման խնդիրը և համայնքում զարկ կտրվի մշակութային կյանքի ակտիվացմանը: Հիշեցնենք, որ որ սուբվենցիոն մյուս երկու ծրագրով էլ նախատեսված է՝ Մոնթե Մելքոնյանի (Լենինի)...

Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են

Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են 30.08.2021

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են: Շինաշխատանքներն իրականացնում է «Միսակ Մարգարյան» ԱՁ-ն: 1950-ական թվականներին ասֆալտապատված և 2009 թվականին վերանորոգված գլխավոր փողոցի մայթերի կառուցման շրջանակում կիրականացվի հողային ծածկույթի մաքրում և հարթեցում, սալիկների տեղադրման համար ավազե հիմքի նախապատրաստում, բետոնե սալիկներով երեսպատում, բազալտե և բետոնե եզրաքարերի տեղադրում: Ծրագրի իրականացմամբ...

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում 27.08.2021

Նորավանի համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են: Շինաշխատանքներն իրականացնում է «Միսակ Արմենակի Մարգարյան» ԱՁ-ն։ Հուշարձանը կառուցվում է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ համայնքապետարանի հարակից տարածքը նախորդ տարի բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում, և այն ապահովվել է նաև ունիվերսալ խաղահրապարակով:

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը 26.08.2021

Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով սկսվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում: Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու...

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում օգոստոսի 24 անցկացրել է Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, կրթական և առողջապահական գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23