Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արշալույս համայնքի լուսավորության ցանցը կընդլայնվի

Արշալույս համայնքի լուսավորության ցանցը կընդլայնվի 04.08.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արշալույսում նախատեսվող լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների արդյունքում անվտանգ և ապահով գիշերային երթևեկություն կապահովվի և՛ հետիոտների, և՛ տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի շրջանակում 6 կմ երկարությամբ հաղորդալար կանցկացվի և 135 հատ լեդ լուսատու կտեղադրվի: Ծրագրի շահառու են համայնքի 1013 տնտեսություն, այդ թվում՝ 4141 բնակիչ: Հիշեցնենք, որ Արշալույս համայնքում...

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում 03.08.2021

Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում մեկնարկել են առաջնային կարևորություն ունեցող ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բոլորովին վերջերս համայնքային այցի շրջանակում հյուրընկալվելով Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում, ծանոթանալով իրականացված և նախատեսվող ծրագրերին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր լուծել կրթօջախի՝ լոկալ ջեռուցման համակարգով ապահովման խնդիրը: Եվ այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ մարզպետի անմիջական...

Բամբակաշատում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել

Բամբակաշատում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել 02.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմակալ առաջնորդի, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի սպայական կազմի մեծաթիվ ներկայացուցիչների և հյուրերի հետ Բամբակաշատ համայնքում այսօր ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված բամբակաշատցի քաջեր Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը: Հուշակոթողը հեղինակել է բամբակաշատցի անմահացած քաջերից Յուրիկ Գուլաբյանի հայրը՝ Գուրգեն Գուլաբյանը: Հերոսի հայրն էլ իրականացրել է...

Բաղրամյան  համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը կվերանորոգվի

Բաղրամյան համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը կվերանորոգվի 02.08.2021

Կվերանորոգվի Բաղրամյան (Բաղ. տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը. բնակելի շենքը կդառնա ավելի ամուր և երկարակյաց 500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումը կիրականացվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում: 1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի...

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան 30.07.2021

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 1985 թվականին շահագործման հանձնված Մեծամոր գյուղի մանկապարտեզի մի հատվածը՝ անվտանգ և բարեկարգ պայմաններ ապահովելով 30-40 երեխայի նախադպրոցական կրթության համար: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի մանկապարտեզի 102.5 քմ տարածքը՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կհարթեցվեն և կներկվեն պատերը, կնորոգվեն ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, կուժեղացվի...

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 29.07.2021

Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցները և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը կգազիֆիկացվի՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ 19 տնտեսություն՝ 73 բնակիչ, կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցներում առկա է նաև 160 տնամերձ հողատարած, որոնցում այժմ բնակելի տների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այդ տնտեսությունները ևս հանդիսանում են ծրագրի պոտենցիալ շահառու:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35