Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորոնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

Խորոնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 13.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. 20 %-ով արդեն իրականացվել են Մ.Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքները Ծրագրի շրջանակում վերանորոգվելու է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականներին: Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման...

Մրգաշատում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆատապատման աշխատանքները մոտենում են ավարտին

Մրգաշատում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆատապատման աշխատանքները մոտենում են ավարտին 13.08.2021

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 95 %-ով արդեն կատարվել են Մրգաշատ համայնքի 4-րդ փողոցի մի հատվածի՝ 12-րդ փողոցի հատման կետից մինչև վերջ ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ- ն: 803 մ երկարությամբ շուրջ 4657 քմ մակերեսով տարածքի ասֆալտապատումը կապահովի հարմարավետ տեղաշարժ համայնքի բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:  Հիշեցնենք, որ Մրգաշատում 2-րդ սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսված է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում...

 Աղիքային վարակի դեպք` Արմավիրի մարզի Խանջյան համայնքում

Աղիքային վարակի դեպք` Արմավիրի մարզի Խանջյան համայնքում 13.08.2021

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երտասարդության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2021

Սիրելի՛ երիտասարդներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Պատահական չէ ասված, որ երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է և ապագայի հենարանը: Քանզի Ձեր արդարացի ձգտումներով, երազանքներով և հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը: Իսկ ժամանակի մարտահրավերներին համընթաց շարժվելու և մեր երկրի ապագան լավագույնս կերտելու համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է արժևորի ստացած գիտելիքները, սեփական անձի հանդեպ լինի պահանջկոտ և...

Դասագրքերի բաշխումը սկսվել է

Դասագրքերի բաշխումը սկսվել է 12.08.2021

Սույն թվականի օգոստոսի 11-ից ՀՀ Արմավիրի մարզում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա համար հանրակրթական պետական ուսումնական հաստատություններին տրամադրվող դասագրքերի բաշխման գործընթացը: Կազմված ժամանակացույցի համաձայն մինչև օգոստոսի 19-ը կավարտվի ՀՀ պետական բյուջեի կողմից և ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով տպագրված համապատասխանաբար 38 անուն (78883 հատ) և 21 անուն (40923 հատ) դասագրքերի բաշխումը՝ ապահովելով դպրոցներում առկա պահանջարկը:

Գեղակերտ համայնքում ևս 5 փողոց կգազաֆիկացվի.120 բնակիչ կապահովվի կապույտ վառելիքով

Գեղակերտ համայնքում ևս 5 փողոց կգազաֆիկացվի.120 բնակիչ կապահովվի կապույտ վառելիքով 12.08.2021

Գեղակերտ համայնքի Ն.Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցները կգազաֆիկացվեն՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերոնշյալ փողոցներում նախատեսվում է 2413 գծմ գազատար խողովակի անցկացում, հենասյուների տեղադրում, անհրաժեշտ վայրերում կամարների կառուցում:  Գազաֆիկացման ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 120 բնակիչ: Ծրագրով նախատեսված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53