Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բամբակաշատում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել

Բամբակաշատում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել 02.08.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմակալ առաջնորդի, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի սպայական կազմի մեծաթիվ ներկայացուցիչների և հյուրերի հետ Բամբակաշատ համայնքում այսօր ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված բամբակաշատցի քաջեր Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը: Հուշակոթողը հեղինակել է բամբակաշատցի անմահացած քաջերից Յուրիկ Գուլաբյանի հայրը՝ Գուրգեն Գուլաբյանը: Հերոսի հայրն էլ իրականացրել է...

Բաղրամյան  համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը կվերանորոգվի

Բաղրամյան համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը կվերանորոգվի 02.08.2021

Կվերանորոգվի Բաղրամյան (Բաղ. տ.) համայնքի Արցախի փողոցի 39 շենքի տանիքը. բնակելի շենքը կդառնա ավելի ամուր և երկարակյաց 500 քմ ընդհանուր մակերոսով տանիքի վերանորգումը կիրականացվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում: 1980-ական թվականներին շահագործման հանձնված շենքի տանիքն այժմ գտնվում է շատ վատ վիճակում և անբարենպաստ եղանակային պայմաններում բազում անհարմարություններ է առաջացնում հատկապես վերին հարկերի...

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան 30.07.2021

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 1985 թվականին շահագործման հանձնված Մեծամոր գյուղի մանկապարտեզի մի հատվածը՝ անվտանգ և բարեկարգ պայմաններ ապահովելով 30-40 երեխայի նախադպրոցական կրթության համար: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի մանկապարտեզի 102.5 քմ տարածքը՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կհարթեցվեն և կներկվեն պատերը, կնորոգվեն ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, կուժեղացվի...

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 29.07.2021

Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցները և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը կգազիֆիկացվի՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ 19 տնտեսություն՝ 73 բնակիչ, կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցներում առկա է նաև 160 տնամերձ հողատարած, որոնցում այժմ բնակելի տների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այդ տնտեսությունները ևս հանդիսանում են ծրագրի պոտենցիալ շահառու:...

Խորոնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Խորոնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 28.07.2021

Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում հուշապուրակ կկառուցվի և արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․ Սևակ, Գ. Նժդեհ, Գայ և Տերյան փողոցները: Համայնքում նախատեսվող արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրով կտեղադրվեն 124 էներգախնայող ԼԵԴ լուսատուներ, և 8.12 կմ ներհամայնքային ճանապարհ կապահովվի լուսավորությամբ: Ծրագրի արդյունքում...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 27.07.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08