Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է  համայնքի վարչական շենքի տանիքի երանորոգումը

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է համայնքի վարչական շենքի տանիքի երանորոգումը 15.09.2021

Մրգաշատում սուբվենցիոն 2-րդ ծրագրով մեկնարկել է 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Դողսե» ՍՊԸ-ի կողմից: Նույն ծրագրով համայնքում ավարտվել է 4-րդ փողոցի՝ 803 մ երկարությամբ շուրջ 4657 քմ մակերեսով հատվածի ասֆալտապատումը:

Բաղրամյանում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը

Բաղրամյանում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը 14.09.2021

Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել է նաև սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված բուժամբուլատորիայի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրանտ Շին» ՍՊԸ-ի կողմից: 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը շահագոծման ողջ ընթացքում չի վերանորոգվել: Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1քմ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, մետաղապլաստե պատուհանների...

Հացիկ համայնքում վերանորոգվում է 1950 թվականին կառուցված  բազմաբնակարան շենքի տանիքը

Հացիկ համայնքում վերանորոգվում է 1950 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի տանիքը 13.09.2021

Հացիկ համայնքում #սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվի շենքի վիճակը և կերկարաձգվի շահագործման հնարավորությունը: Շենքն ունի 16 բնակարան:

Հացիկում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն է բացվել

Հացիկում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոն է բացվել 10.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այսօր այցելել է Հացիկ համայնք, ներկա գտվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ֆինանսավորմամբ համայնքապետարանում Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնի (ԵԸԾ) բացմանը: ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ մարզպետը և նախարարը շրջել են նորաբաց կենտորնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ինչպես նաև...

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան» 09.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվաչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ Սուրեն Պապիկյանը նախատեսում է առաջիկայում հանդիպում ունենալ...

Արմավիր քաղաքում իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի արդյունքում ջրամատակարարման ցանցը 40% -ով կնորոգվի

Արմավիր քաղաքում իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի արդյունքում ջրամատակարարման ցանցը 40% -ով կնորոգվի 09.09.2021

Արմավիր քաղաքում իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի արդյունքում ջրամատակարարման ցանցը 40% -ով կնորոգվի: ➖➖➖➖➖➖ ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրված միջոցներով Արմավիր քաղաքում մեկնարկել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ: Արմավիրում ջրամատակարարման ցանցը բաժանվելու է 3 հատվածի: Ճնշումային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58