Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են

Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են 30.08.2021

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են: Շինաշխատանքներն իրականացնում է «Միսակ Մարգարյան» ԱՁ-ն: 1950-ական թվականներին ասֆալտապատված և 2009 թվականին վերանորոգված գլխավոր փողոցի մայթերի կառուցման շրջանակում կիրականացվի հողային ծածկույթի մաքրում և հարթեցում, սալիկների տեղադրման համար ավազե հիմքի նախապատրաստում, բետոնե սալիկներով երեսպատում, բազալտե և բետոնե եզրաքարերի տեղադրում: Ծրագրի իրականացմամբ...

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվում 27.08.2021

Նորավանի համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են: Շինաշխատանքներն իրականացնում է «Միսակ Արմենակի Մարգարյան» ԱՁ-ն։ Հուշարձանը կառուցվում է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ համայնքապետարանի հարակից տարածքը նախորդ տարի բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում, և այն ապահովվել է նաև ունիվերսալ խաղահրապարակով:

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը 26.08.2021

Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով սկսվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում: Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու...

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում օգոստոսի 24 անցկացրել է Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, կրթական և առողջապահական գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումների...

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը 25.08.2021

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սկսվել են 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները՝ վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները, հողի մեջ գտնվելով, քայքայվել են, ինչի հետևանքով համայնքում եղել է մեծ քանակի ջրի կորուստ, բացի այդ՝ վատ որակ, որն էլ ժամանակ առ...

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 25.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին: Հիշեցնենք, Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման մյուս երկու սուբվենցիոն ծրագրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28