Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 28.10.2021

Հարգելի քաղաքացիներ, Սույն թվականի հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքով պայմանավորված, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն փակ են լինելու. Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհահատվածը, Փարաքար գյուղի Երևանյան - Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկը: Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի և Մաշտոց փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է:...

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով 26.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանին: Վերջինիս հետ զրույցում մարզպետը կարևորել է նրա մեծ դերակատարումը մարզի գրական-մշակութային կյանքում և լրատվության ոլորտում, որը դրսևորվել է տարբեր հաջողված ձեռնակներով և մնայուն աշխատանքով: Համբարձում Մաթևոսյանը Ռաֆայել Սահակյանին շնորհավորել է նաև «Հայրենականչ» թերթի լույսընծայման 20-ամյակի առթիվ՝ մաղթելով շարունակական արդյունավետ գործունեություն,...

Պետական աջակցությամբ Մյասնիկյանում սկսվել է մանկապարտեզի ցանկապատումը և սանհանգույցի հիմնանորոգումը

Պետական աջակցությամբ Մյասնիկյանում սկսվել է մանկապարտեզի ցանկապատումը և սանհանգույցի հիմնանորոգումը 25.10.2021

Պետական աջակցությամբ սկսվել են Մյասնիկյանի մանկապարտեզի ցանկապատման և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքները: Մանկապարտեզը ցանկապատվոմ է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, իսկ սանհանգույցի հիմնանորոգումն իրականացվում է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով: Վերոնշյալ երկու ծրագրի իրականացմամբ 1960-ականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզը լիարժեք կծառայի իր սաներին՝ անվտանգ և բարենպաստ պայմաններ ապահովելով նրանց...

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվում է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքը

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվում է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքը 22.10.2021

Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով ընթացքի մեջ է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգումը՝ շուրջ 823 քմ: Ինչպես տեղեկացվել էր, կրթօջախի տանիքն ամբողջությամբ վնասվել էր սույն թվականի մայիս 23-ի ուժգին քամու հետևանքով: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:

Առաջին անհրաժեշտության բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից

Առաջին անհրաժեշտության բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից 21.10.2021

Արմավիրի մարզպետարանի հետ շարունակվող համագործակցության շրջանակում UNICEF-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ. 2 շարժական սոնոգրաֆիկ սարք 40 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով 200 հատ պուլսոքսիմետր 40 շարժական հեմոգլոբինոմետր Բազմավաղադրիչ ծրագրի թիրախային խմբում են տեղահանված և մարզում...

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով փոխվում են Լեռնագոգի մշակույթի տան դռներն ու պատուհանները

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով փոխվում են Լեռնագոգի մշակույթի տան դռներն ու պատուհանները 21.10.2021

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Լեռնագոգ համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան դռների և պատուհաների տեղադրման աշխատանքները: Համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1986 թվականին և գործել մինչև 2005 թվականը: Մշակույթի տանն են տեղակայված համայնքապետարանը և «Լեռնագոգի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 11:11:06