Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ 10.11.2021

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիդ տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հարգելի համայնքապետեր, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ, իսկապես մեծ է Ձեր դերակատարումը պետական կառավարման համակարգում, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրացման առաջնային օղակը: Մեծագույն հարգանքի ու երախտագիտության են...

Արմավիրում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել

Արմավիրում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել 10.11.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասի, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Արմավիրի քաղաքապետարանում այսօր ներկա է գտնվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացմանը: Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը 10.11.2021

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մարզպետը մասնավորապես անդրադարձել է 2021 թվականի համար մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով. «Չնայած նախորդ տարվա՝ համավարակով և պատերազմով պայմանավորված բարդ իրավիճակին՝ փորձեցինք մեր սուբվենցիոն հայտերի թիվը հնարավորինս բարձր պահել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021 թվականի համար 60 ծրագիր ունենք հաստատված: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է գտնվում: Ծրագրերն ընդգրկում են համայնքային ենթակառուցվածքները՝...

Արտամետում մեկնարկել են 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Արտամետում մեկնարկել են 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները 08.11.2021

Արտամետ համայնքում 2021 թվականի համար հաստատված երեք սուբվենցիոն ծրագրերից մեկով սկսվել է N 1 խորքային հորի հորատումը: Խորքային հորի հորատմամբ և համայնքում առկա մյուս խորհային հորերի համակցված շահագործմամբ կլուծվի 150 հա հողատարածքի մշտական ոռոգման խնդիրը: Ծրագրի իրականացումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների ավելացմանը և կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը: Նշենք, որ համայնքում հաստատված մյուս երկու սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև N 2 խորքային հորի հորատում և գյուղտեխնիկայի,...

ՀՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 05.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել...

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի

Փարաքարում նոր մարզադպրոց կկառուցվի 05.11.2021

Քննարկման փուլում է Փարաքարի մարզադպրոցի կառուցման հարցը: Համայնքի համար առաջնային կարևորություն ունեցող ծրագրի մեկնարկային աշխատանքների նպատակով Փարաքար են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը: Անդրադառնալով ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ ինտեգրվում է հիմնադրամի կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08