Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին անհրաժեշտության բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից

Առաջին անհրաժեշտության բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից 21.10.2021

Արմավիրի մարզպետարանի հետ շարունակվող համագործակցության շրջանակում UNICEF-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ. 2 շարժական սոնոգրաֆիկ սարք 40 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով 200 հատ պուլսոքսիմետր 40 շարժական հեմոգլոբինոմետր Բազմավաղադրիչ ծրագրի թիրախային խմբում են տեղահանված և մարզում...

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով փոխվում են Լեռնագոգի մշակույթի տան դռներն ու պատուհանները

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով փոխվում են Լեռնագոգի մշակույթի տան դռներն ու պատուհանները 21.10.2021

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Լեռնագոգ համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան դռների և պատուհաների տեղադրման աշխատանքները: Համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1986 թվականին և գործել մինչև 2005 թվականը: Մշակույթի տանն են տեղակայված համայնքապետարանը և «Լեռնագոգի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով:...

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ  խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները 20.10.2021

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով բարելավվել է Արգավանդ համայնքի խմելաջրի համակարգը, հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել են պատուհանները: Ծրագրի շրջանակում խմելաջրի ջրագիծ է անցկացվել 12-րդ և 22-րդ փողոցներում՝ 30 տնտեսություն ապահովելով մշտական և որակյալ ջրով: Ծրագրի մյուս բաղադրիչով էլ երկարատև և անվտանգ շահագործում է ապահովվել 1970-ականներին կառուցված մշակույթի տան համար, որտեղ տեղակայված են նաև համայնքապետարանը, հանդիսությունների սրահն ու...

Մարզպետը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին

Մարզպետը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին 19.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ մարզպետների, հայստանյան և ռուսաստանյան կառավարությունների ու այլ ոլորտային կառույցների պատասխանատու պաշտոնյաների հետ այսօր մասնակցել և ելույթով հանդես է եկել «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին:...

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ` Արմավիրի մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ` Արմավիրի մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 18.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանը և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար: Դասընթացները կմեկնարկեն նոյեմբերի 8-ից: Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը: Հարցերի դեպքում զանգահարել (+374 77) 75 52 70 հեռախոսահամարով:

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները

Դալարիկում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները 18.10.2021

Դալարիկ համայնքում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները: 1970-ականերին կառուցաված և այսօր 110 սան ունեցող մանկապարտեզում համայնքային միջոցներով վերջին երեք տարիներին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում է նաև տանիքի հիմնանորոգում: Հիշեցնեմ, որ Դալարիկում այս տարի հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր՝ Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում 9 և 11 բազմաբնակարան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08