Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Դավթյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Վահե Դավթյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 09.12.2021

ՀՀ վարչապետի 9 դեկտեմբերի 2021, 1401 - Ա որոշմամբ Վահե Դավթյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Հիմք՝ https://www.e-gov.am/decrees/item/24178/  

Մարզպետը ներկա է գտնվել Վաղարշապատի 3-րդ դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառմանը

Մարզպետը ներկա է գտնվել Վաղարշապատի 3-րդ դպրոցում կազմակերպված հիշատակի միջոցառմանը 08.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անվան N3 հիմնական դպրոց, ներկա գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կրթօջախի յոթ շրջանավարտների հիշատակին նվիրված միջոցառմանը: Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերում քաջաբար ընկած վաղարշապատցիներ Ռազմիկ Մկրտչյանի, Անուշավան Մարտիրոսյանի, Աշոտ Մարտիրոսյանի, Արթուր Հակոբյանի, Վարազդատ Նազարյանի, Նարեկ Պետրոսյանի, Արմենակ Գազարյանի հայրենի դպրոցում կազմակերպված ոգեկոչման միջոցառումը...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արևաշատ, Գայ և Զաթոնք համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արևաշատ, Գայ և Զաթոնք համայնքներում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 08.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արևաշատ, Գայ և Զարթոնք համայնքներ, հետևել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ընթացող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են կողմերի 50 տոկոս մասնակցությամբ: Արևաշատում մարզպետին ներկայացվել է, որ 114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ 2020-2021 թվականների կտրվածքով: Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ,...

Հարգանքի տուրք` աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք` աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2021

  1988 թվականի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով արհավիրքի բոլոր զոհերի հիշատակին: Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին, երախտագիտությունը՝ հայ...

Մարզպետը Բաղրամյանում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը

Մարզպետը Բաղրամյանում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը 06.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անմիջական աջակցությամբ ավարտվել են նաև Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անմիջական աջակցությամբ ավարտվել են նաև Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները 03.12.2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, Արմավիրի մարզպետարանի և ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ, Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում ավարտել է սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները: Նշված ծրագրից զատ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթօջախին դասասենյակային գույք և 16 պլանշետ է նվիրաբերել, որից՝ 5-ը դպրոցին, իսկ 11-ը՝ զոհված ազատամարտիկների, զինհաշմանդամների երեխաներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրով սանհանգույցների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58