Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը ներկայացնող տեսահաշվետություն

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը ներկայացնող տեսահաշվետություն 05.03.2022

Աշխատանքային հաջողությունների և ոլորտային ցանկալի ցուցանիշների ապահովման գործում կարևորելով համառ և թիմային աշխատանքը՝ Էդվարդ Հովհաննիսյանը վստահ է, որ մարզային տնտեսության զարգացման տեսլականը կյանքի է կոչվելու միահամուռ ուժերով, մեկտեղված ջանքերով ու հնարավորություններով: Ըստ նրա՝ սա է դառնալու հաջողության հասնելու գրավականը, հայրենի մարզը շենացնելու միակ ճանապարհը, որով ուղղորդվելու են 2022 թվականին և հաջորդող տարիներին: ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրն...

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփման շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հարցազրույցը է տվել ԱՐՄԱ TV-ին

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփման շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հարցազրույցը է տվել ԱՐՄԱ TV-ին 04.03.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնավարման100 օրվան ընդառաջ ԱՐՄԱ TV-ին տված հարցազրույցում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական աշխատանքները, նախանշված առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը: Մարզպետի հարցազրույցն ԱՐՄԱ TV-ին՝  աստեղ :

Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ

Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 02.03.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սույն թվականի մարտի 2-ի N 222 – Ա որոշմամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ: Հիմք՝ https://www.e-gov.am/decrees/item/24471/ Շնորհավորում ենք Առնակ Ավետիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով աշխատանքային բազում հաջողություններ՝ ի նպաստ հայրենի մարզի և Հայաստանի Հանրապետության: Կենսագրական՝ http://armavir.mtad.am/structure/bio/954/

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի  մոտ մարտի 15-ից սկսվում է քաղաքացիների ընդունելությունը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ մարտի 15-ից սկսվում է քաղաքացիների ընդունելությունը 01.03.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտ ամսից մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սկսելու է քաղաքացիների ընդունելությունը: Այն այսուհետ տեղի կունենա ամիսը երկու անգամ՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 2-րդ կեսին: Մարզպետի մոտ քաղաքացիների առաջին ընդունելությունը կկազմակերպվի մարտի 15-ին, ժամը 10:30-ից: Հաջորդող ընդունելության օրվա և ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի: Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:...

Առաջին կարգի դիպլոմ՝  մաթեմատիկա առարկայից

Առաջին կարգի դիպլոմ՝ մաթեմատիկա առարկայից 25.02.2022

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի 5-րդ Ա դասարանի աշակերտ Մատեո Մարուքյանը դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մաթեմատիկա առարկայից առաջին կարգի դիպլոմ է ստացել: Հարկ է նշել, որ Մատեոյի ունեցած հաջողության գործում մեծ է մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանի ներդրումը: Համատեղ աշխատանքի արդյունքում ունեցած փայլուն հաջողության համար շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտին և հարգարժան ուսուցչուհուն՝ ցանկանալով, որ նրանց...

Մարզպետն այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրեր

Մարզպետն այցելել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրեր 24.02.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում եղել է Բաղրամյան միավորված համայնքի Լեռնագոգ, Արգինա և Քարակերտ բնակավայրերում: Համայնքային իշխանության ներկայացուցիչների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է նշված բնակավայրերում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված և դեռ շարունակվող աշխատանքներին, իսկ արդեն վարչական միավորների աշխատակիցների և բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել 2022 թվականի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28