Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 5 դպրոցում  նոր մարզադահլիճ կկառուցվի, ևս 4-ում՝ կվերակառուցվի

Մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճ կկառուցվի, ևս 4-ում՝ կվերակառուցվի 24.12.2021

Քաղաքաշինության կոմիտեն մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճի կառուցման, ևս 4-ում՝ վերակառուցման աշխատանքների կատարման նպատակով: Մարզադահլիճների կառուցում՝ «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Արտիմետի միջնակարգ...

Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում Փարաքար համայնքը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին. մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան

Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում Փարաքար համայնքը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին. մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան 23.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել.  «Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել...

Կառավարությունը 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով

Կառավարությունը 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով 23.12.2021

Կառավարության այսօրվա նիստում 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով: Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝ 32 մլն 927,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգման համար, 77 մլն 136,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Սուրբ Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 21.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի:...

Արմավիրի մարզում  դեկտեմբերի 20-ի դրությամբ 128977 պատվաստում է իրականացվել

Արմավիրի մարզում դեկտեմբերի 20-ի դրությամբ 128977 պատվաստում է իրականացվել 21.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 128977 քաղաքացի, այդ թվում՝ առաջին դեղաչափ` 76337, երկրորդ դեղաչափ` 52640: 1-ին դեղաչափի կատարողականը 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում կազմել է 39,11 տոկոս, 2-րդ դեղաչափինը՝ 26,96 տոկոս:

Մարզպետը ներկա է գտնվել  2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը

Մարզպետը ներկա է գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը 20.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանում, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների և համայնքային իշխանությունների պատասխանատուների հետ ներկա գտնվել 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով ներկաներին և իր խոսքն ուղղելով նորակոչիկներին՝ մարզպետն ընդգծել է,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08