Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդհանուր տեղեկություն Փարաքար միավորված համայնքում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և 2022 թվականին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի մասին

Ընդհանուր տեղեկություն Փարաքար միավորված համայնքում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և 2022 թվականին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի մասին 14.04.2022

Շարունակվում են Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքները. Ծրագրի արժեքը՝ 21.4 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9.6 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 11.8 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի...

Խորհրդակցություն՝ մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ 13.04.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների, բուժամբուլատորիաների ղեկավարների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Նշելով, որ առողջապահական համակարգը մի շղթա է, որի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուրի աշխատանքով, մարզպետը խոսել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների ու անելիքների մասին: Հատկապես մտահոգիչ համարելով բնակիչների կողմից ստացվող բողոքները, միաժամանակ...

«Վասն հայրենյաց  մեռար,  դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ Ջանֆիդայի դպրոցում

«Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ Ջանֆիդայի դպրոցում 12.04.2022

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Ջանֆիդա բնակավայր, ծաղիկներ խոնարհել Ջանֆիդայի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ապա դպրոցում ներկա գտնվել «Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին: Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Արցախյան առաջին պատերազմում Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հերոսաբար զոհված Էդվարդ Դաշտոյանի անվանակիր...

Թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին. Շնորհավոր ապրիլի 7

Թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին. Շնորհավոր ապրիլի 7 07.04.2022

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է: Այն ավետիս էր, որը տրվեց Մարիամին և համայն մարդկության համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց: Այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ ՄԱՅՐԵՐ:

Հանրային քննարկում

Հանրային քննարկում 07.04.2022

Սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզպետարան նիստերի փոքր դահլիճում տեղի է ունենալու հանրային քննարկում՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ: Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի...

Ընդհանուր տեղեկություն՝ Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

Ընդհանուր տեղեկություն՝ Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ 07.04.2022

Ընդհանուր տեղեկություն՝ #Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ. Արդեն ավարտվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ցանկապատի կառուցումը։ Ծրագրի արժեքը՝ 10.9 մլն դրամ է, որից՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 4.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 6 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 11.4 մլն դրամ է,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:23:38