Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը 26.04.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման ընթացքում կրթօջախի աշակերտները հանդես են եկել տոնական երգ ու պարով, չարենցյան ասմունքով և թատերական ներկայացումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է Չարենցի մասին, ով, լինելով խորապես...

Խորհրդակցություն՝ մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ 25.04.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել մարզի մթերող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի նպատակն է եղել անձամբ ճանաչել նրանց, ստեղծել համագործակցության ավելի ինտենսիվ հարթակ՝ տիրապետելու ոլորտին վերաբերող տեղեկատվությանը, առկա խնդիրներին ու անելիքներին: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որի հիմնական նպատակը...

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան հիմնական դպրոցում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան հիմնական դպրոցում 25.04.2022

Արմավիրի մարզի Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: «Հիշատակի ղողանջներ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթի սկիզբն ազդարարվել է հյուրերին աղ ու հացով դիմավորելով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են...

Հիշատակն արդարների թող միշտ օրհնությամբ հիշվի. մարզպետն Արմավիր և Էջմիածին համայնքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հիշատակն արդարների թող միշտ օրհնությամբ հիշվի. մարզպետն Արմավիր և Էջմիածին համայնքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզի միավորված համայնքների ղեկավարների, ՏԻՄ ներկայացուցիչների ու մարզպետարանի պաշտոնատար անձանց հետ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում այսօր մասնակցել է Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված Սուրբ Պատարագին՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Պատարագի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով Սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 22.04.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, 107 տարի է, որ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության բազմահազար զոհերի հիշատակը: Այս օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին, ովքեր, միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Օսմանյան Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ, ուղերձ են հղում միջազգային հանրությանը՝ ճանաչել և դատապարտել 20-րդ դարասկզբի եղեռնագործությունը՝ դրանով...

Առաջին պատվավոր մրցանակ՝ սպարտակիադայի մրցումներում

Առաջին պատվավոր մրցանակ՝ սպարտակիադայի մրցումներում 22.04.2022

Արմավիրի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտ Հունան Ավետիսյանն 1-ին պատվավոր մրցանակն է գրավել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացած հրաձգության մրցումներում,​ իսկ Արգավանդի միջնակարգ դպրոցը թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Շնորհավորում ենք Հունանին և իր դպրոցին` ցանկանալով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02