Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը 1 մլրդ 107 մլն, 605,9 հազար դրամ է  հատկացրել Արմավիրի մարզի 6 համայնք ընդգրկող 8.5 կմ ավտոճանապարհի հիմնանորագման համար

Կառավարությունը 1 մլրդ 107 մլն, 605,9 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 6 համայնք ընդգրկող 8.5 կմ ավտոճանապարհի հիմնանորագման համար 03.06.2022

ՀՀ կառավարությունը 1 մլրդ 107 մլն 605.9 հազար դրամ է հատկացրել Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզն ընդգրկող 8.5 կմ հատվածի հիմնանորոգման համար։ Հիմնանորոգման ծրագիրը կներառի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Կապալառու կազմակերպությունը «Էն Շին» ՍՊԸ-ն է: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագիր է մեկնարկել

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագիր է մեկնարկել 03.06.2022

«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ում նոր ծրագրի մեկնարկ է տրվել, որի շրջանակում Արմավիրի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների երեխաներն անվճար ատամնաբուժական և լոգոպեդի ծառայություններ կստանան: Ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիպմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, Մայր Աթոռից ձեռնարկի իրագործմանն իր օրհնությունն է բերել նաև Տեր Պարույր քահանա Ավետիսյանը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանը...

Մարզպետարանին ուղղված դիմումներն  էլեկտրոնային տաբերակով ուղարկելու վերաբերյալ

Մարզպետարանին ուղղված դիմումներն էլեկտրոնային տաբերակով ուղարկելու վերաբերյալ 02.06.2022

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարզպետարանին ուղղված դիմումներն այսուհետ պետք է ուղարկել https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին կամ armavir.qartughar@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին: Քաղաքացու դիմումի կամ որևէ այլ գրության մեջ անպայման պետք է նշել տվյալ քաղաքացու էլեկտրոնային փոստի հասցեն՝ նամակի հետադարձ կապը և մարզպետարան-քաղաքացի փաստաթղթաշրջանառությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

 Մարզպետն Առատաշեն բնակավայրում մասնակցել է մանկապարտեզի վերաբացմանը

Մարզպետն Առատաշեն բնակավայրում մասնակցել է մանկապարտեզի վերաբացմանը 02.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արաքս համայնք և Առատաշեն բնակավայրում մասնակցել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացմանը: Մինչ մանկապարտեզ այցելելը, մարզպետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված առատաշենցի Հարություն Անդրեասյանի, Սարգիս Հարությունյանի և Սևան Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին: Լինելով...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի  շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2022

Այսօր մեր իրականության ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Սիրենք ու անհոգ մանկություն ապահովենք մեր երեխաներին, մեր կյանքի շարունակականությունն ապահովող ապագա բժիշկներին, ֆիզիկոսներին ու քիմիկոսներին, ծրագրավորողներին ու ճարտարապետներին, իրավաբաններին ու պատմաբաններին, լրագրողներին ու պարզապես...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Զարթոնք բնակավայր

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Զարթոնք բնակավայր 31.05.2022

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Զարթոնք բնակավայր, հետևել պետական աջակցության ևհամաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Մարզպետը նախ ծանոթացել է պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, քննարկել դրանց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35