Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ 15.06.2022

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ` մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի...

Արևադաշտի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել

Արևադաշտի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել 15.06.2022

Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գրադարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) տնօրենների խորհրդի անդամ Միմի Ձառուկյանի անձնական միջոցներով: Գրադարանն ապահովված է անհրաժեշտ կահույքով, համակարգչով, իսկ գրքային ֆոնդը կազմում է շուրջ 300 կտոր: Բացման արարողությունն ուղեկցվել է կրթօջախի սաների կողմից գրական ու երաժշտական տարբեր կատարումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով...

Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ

Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ 14.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: Օրակարգային հարցերի շրջանակում 2022 թվականի հունիսի 1–ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ գործընթացում մարդկային ռեսուրսների մոբիլիզացման և աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ու...

 Հանդիսավորությամբ մեկնարկել է 2022 թվականի ամառային առաջին զորակոչը

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2022 թվականի ամառային առաջին զորակոչը 14.06.2022

Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին իրենց հարազատների հետ պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքային իշխանությունների պատասխանատուները և Զինված ուժերի հոգևոր առաջնորդության...

Մարզպետը  հանդիպում է ունեցել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ

Մարզպետը հանդիպում է ունեցել համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ 13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզում համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրերի ժամկետներին և հետագա աշխատանքների կազմակերպանը վերաբերող մանրամասներ: Անընդունելի համարելով շինաշխատանքների կատարման դանդաղ ընթացքը և ավարտական փաստաթղթերի ոչ լիարժեք ապահովման գործընթացը՝ մարզպետն առաջարկել է վերանայել ընհանուր գործելաոճը, իսկ...

Մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը

Մարզպետն ընդունել է լիտվական պատվիրակությանը 13.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին: Հյուրերին ուղեկցել են Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Ողջունելով Լիտվայի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը: Նա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53