Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 03.05.2022

Սույն թվականի մայիսի 6-ին Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ ՀԻՇԵՑՈՒՄ - ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ մարզի խորհրդի նիստը լուսաբանել ցանկացող...

Մարզպետն  ընդունել է Հայսատանում ԳԴՀ  դեսպանին

Մարզպետն ընդունել է Հայսատանում ԳԴՀ դեսպանին 03.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայսատանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ողջունելով դեսպանի այցն Արմավիրի մարզ և բարձր գնահատելով երկու պետությունների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները՝ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին ամիսներին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդկրայզի միջև մարզային և քաղաքային մակարդակով գործընկերության...

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Գերաս Ահարոնյանի 21-րդ տարելիցին

Հիշատակի միջոցառում՝ նվիրված Գերաս Ահարոնյանի 21-րդ տարելիցին 03.05.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գերաս Ահարոնյանի ծննդյան 21-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը մեկնարկել է հարազատ բակում հերոսի ներկայությունը հավերժացնող հուշաքարի բացման և օծման արարողությամբ: Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել անմահացած Գերաս Ահարոնյանի ծնողներին և շնորհակալագիր հանձնել, նշելով՝...

Արմավիրի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Արմավիրի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 30.04.2022

Համապետական շաբաթօրյակն Արմավիրի մարզում այսօր առավոտյան ժամը 9.00-ից մեկնարկել է: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում նախապես հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 28000 աշխատակիցներ, այդ թվում՝ դպրոցականներ: Մաքրման և...

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետն այցելել է Վարդանաշեն համայնք

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետն այցելել է Վարդանաշեն համայնք 30.04.2022

Համապետական շաբաթօրյակի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Վարդանաշենի Մայիս Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, հետևել և մասնակցություն ունեցել իրականացվող մաքրման աշխատանքներին: Մարզպետը գնահատելի է համարել նման միջոցառումների կազմակերպումը՝ կարևորելով յուրաքանչյուրի սրտացավ վերաբերմունքը դեպի բնությունը և շրջակա միջավայրը: Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր միավորված համայնքի ղեկավարի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և «Արմավիր» ՋՕԸ-ի տարածքային...

Համապետական շաբաթօրյակին Արմավիրի մարզում համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել

Համապետական շաբաթօրյակին Արմավիրի մարզում համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 30.04.2022

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15