Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ մեր անկախ պետականության անկյունաքարերից մեկը՝ ամրագրելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման հիմնարար սկզբունքները։ Սահմանադրության արժեքները՝ օրինականություն, ազատություն, համերաշխություն, պահելն ու ամրապնդելն այսօր մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել ուժեղ, արդար և...
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Քննարկվել են Արաքս համայնքում պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է եղել նաև համայնքային զարգացման հեռանկարային ծրագրերին և դրանց...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, սոցիալական այլ հարցերի։ Փոխմարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են...
Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Բաղրամյան համայնք՝ տեղում ուսումնասիրելու Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ և Դալարիկ բնակավայրերում նախօրեին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով պատճառված վնասները։ Այցի ընթացքում փոխմարզպետը դիտարկել է կարկուտից վնասված գյուղատնտեսական տարածքները, զրուցել...
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վոլոդյա Գևորգյանը, Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Դավթյանը, Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս․ Ասրյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանը, ՀՀ...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը 30.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքների ամփոփումը։ Քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքների փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև իրավական բնույթի հարցեր։ Իրավաբանական բաժնի պետը ներկայացրել է...


