Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում

Քննարկում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում 22.05.2023

2023 թվականի մայիսի 19-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քննարկում՝ Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում: Քննարկմանը ներկա էին մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի պատասխանատուներ, շահագրգիռ կազմակերպություններ և այլն։ ՀՕՖ-ի Տնտեսական ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագիրը, դրա հնարավորությունները՝ նշելով, որ առաջիկայում տարաբնույթ դասընթացներ են կազմակերպվելու մարզում՝ հաշվի առնելով աշխատաշուկայի...

Լույս աշխարհ է եկել հերոս Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը

Լույս աշխարհ է եկել հերոս Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը 21.05.2023

Օրեր առաջ լույս աշխարհ եկավ Արեգ անունով մի փոքրիկ հրաշք, ով ապրելու նոր իմաստ տվեց իր ծնողներին։ Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, արմավիրցի ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ լուսաշող Արեգը: Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը, որդուն անվանակոչել է Արեգ՝ իրականացնելով հերոս որդու երազանքը․ Ազիզը երազում էր որդի ունենալ և նրան Արեգ անվանել։ Արեգը ծնվել է 3․300կգ քաշով և 51սմ հասակով: Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել քաղաքային  ՄԱՐԶMARKET տոնավաճառին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել քաղաքային ՄԱՐԶMARKET տոնավաճառին 20.05.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում անցկացված քաղաքային տոնավաճառին: Բազմամարդ տոնավաճառին ներկա էին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, գործարարները և մեծաթիվ արմավիրցիներ: Մարզմարկետ տոնավաճառին ներկայացված էին մարզի շուրջ 50 փոքր բիզնեսների տաղավարներ։ Սննդամթերքի արտադրության՝ մասնավորապես, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի, ջերմոցային տնտեսության, չրագործության, ինչպես նաև կահույքագործության, կարի ու գեղեցկության սրահների...

Մեծամորը պաշտոնապես հռչակվեց Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Մեծամորը պաշտոնապես հռչակվեց Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք 19.05.2023

Մեծամորի Մշակույթի տանը մայիսի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, պատգամավոր Թագուհի Ղազարյանը, համայնքների ղեկավարները, Մեծամորի երիտասարդներն ու բնակիչներ։ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին...

Մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ​ շինարարական ​ աշխատանքներին

Մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ​ շինարարական ​ աշխատանքներին 19.05.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիր համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ​ շինարարական ​ աշխատանքներին: Մարզպետը նախ Արմավիր քաղաքի Շահումյան և Սահմանապահների փողոցներում ծանոթացավ 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող ​ խմելու ջրի ջրագծերի կապիտալ նորոգման աշխատանքներին, որի ավարտին կրկին պետական համաֆինանսավորման ծրագրով կիրականացվեն փողոցների կապիտալ նորոգման...

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ աբովյանագիտական մարզային օլիմպիադան

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ աբովյանագիտական մարզային օլիմպիադան 18.05.2023

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Արմավիրի մարզում տեղի ունեցավ «Մեծ լուսավորիչը» ամենամյա աբովյանագիտական օլիմպիադան, որի եզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Խ․ Աբովյանի տուն-թանգարանում։ Եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներն էին Արմավիրի Ա․ Օզանյանի անվան N 5, Վաղարշապատի Ներսիսյան N 6, Վաղարշապատի Խ․ Աբովյանի N 4 հիմնական դպրոցների, Ապագայի, Խանջյանի, Ամբերդի, Փարաքարի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 14:54:14