Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2023 թվականի ապրիլի 28-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը: Արարողակարգին ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.04.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են բնակարանային շահառու ճանաչվելու իրավական կարգավորումներին, ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։ Մարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել...

Համայնքային ենթակառուցվածքների և համայնքում մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների գործունեությանն ու տեղի ազգաբնակչության առօրյային ծանոթանալու նպատակով` ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բաղրամյան համայնքի Կողբավան, Տալվորիկ և Արտամետ բնակավայրեր: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Կողբավան բնակավայր, զրուցել բնակիչների հետ: Բնակավայրում բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ունեն մշտական...

Համապետական շաբաթօրյակ 27.04.2023
ԱՐՄԱՎԻ՛Ր, Ի ԳՈՐԾ․․․ Միասնաբար և համախմբված ջանքերով՝ ապրիլի 29-ին աղբից ազատենք մեր մարզը։

Երվանդաշատ բնակավայրում բացվեց բոլորի համար երազանք դարձած մանկապարտեզը 26.04.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզպետարանի և համայնքային համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, բնակիչներ։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց ավանդական աղ ու հացով, ազգագրական պարերով։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ...

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 26.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը։