Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել աշակերտներին և ուսուցիչներին 02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-3-րդ կարգ ստացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին։ Մարզի ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին նման հաջողություններ գրանցելու համար, նշել է, որ կյանքում բոլոր փորձություններին դիմակայելու հզոր զենքը կրթությունն է։ Նա ընդգծել է, որ չպետք է սահմանափակվել ունեցած ձեռքբերումներով, այլ կրկնապատկել ջանքերն...

Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչը, զինվորն ու մշակն են այն հզոր ուժը, որով ծաղկում, շենանում է մեր երկիրը։ Մայիսմեկյան տոնի առթիվ մաղթում եմ ստեղծարար ու արժանապատիվ աշխատանք, որը կնպաստի բոլորիս ինքնազարգացմանն ու առաջընթացին։ Թող աշխատանքը դառնա այսօրվա ու վաղվա բարեկեցության աղբյուրը և մեր պետության զարգացման հիմքն ու...

Տեղի է ունեցել «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը 01.05.2025
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում տեղի է ունեցել Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպված «Մշակութային կամուրջ» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Փարաքարի համայնքապետարանի ներկայացուցիչները և այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով...

Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 30.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սույն թվականի ապրիլի 29-ի N 347 – Ա որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի տեղակալ: Հիմք՝ https://www.e-gov.am/decrees/item/27803/ Շնորհավորում ենք Բարսեղ Նիկողոսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով աշխատանքային բազում հաջողություններ՝ ի նպաստ հայրենի մարզի և Հայաստանի Հանրապետության: Կենսագրական՝ http://armavir.mtad.am/structure/bio/954/

Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը 30.04.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 344 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում–108272,4 հազար ՀՀ դրամ։ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի...

Մարզպետն ընդունել է մարզի ՋՕԸ–երի տնօրեններին 29.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է մարզի ՋՕԸ–երի (ջրօգտագործողների ընկերություններ) տնօրեններին։ Հանդիպման ընթացքում դիտարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները։ Քննարկվել են ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով կորուստների բացառմանը, ինչպես նաև ջրատարների անանցանելիությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։