Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 02.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/16Շ)՝ Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ավտոճանապարհի 3,628 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 8-ը՝ ժամը 13։30: Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?fbclid=IwAR0maV-6RCg5o9hC4Orm5NJBbtvR1sH2EtVXdTVLgDAYrx-t2JY2HiAZY6o

Ապրիլ ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 83 երեխա

Ապրիլ ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 83 երեխա 02.05.2023

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի ապրիլ ամսին ծնվել է 83 երեխա։ 40 տղա է լույս աշխարհ եկել, 43՝ աղջիկ։  

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձըԱշխատավորների համերաշխության միջազգային օրվա  առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձըԱշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ 01.05.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ և մաղթում ստեղծարար ու արժանապատիվ այնպիսի աշխատանք, որը կնպաստի ձեր ինքնազարգացման ու առաջընթացին, բարենպաստ պայմաններ կապահովի ձեր իրավունքների պաշտպանության, ապահով կյանքի կառուցման և հայրենիքի զորացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Հայ աշխատավորը՝ բանվորը, արհեստավորն ու արվեստագետը, բժիշկը, ուսուցիչն ու քաղաքական գործիչն, զինվորն ու մշակն են այն հզոր ուժը, որով ծաղկում,...

Քաղաքացու օրվա առթիվ Արմավիրի մարզի Վաղարշապատ, Փարաքար, Մեծամոր և Արմավիր համայնքերում անցկացվել են միջոցառումներ։

Քաղաքացու օրվա առթիվ Արմավիրի մարզի Վաղարշապատ, Փարաքար, Մեծամոր և Արմավիր համայնքերում անցկացվել են միջոցառումներ։ 29.04.2023

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա առթիվ Արմավիրի մարզի Վաղարշապատ, Փարաքար, Մեծամոր և Արմավիր համայնքերում անցկացվել են միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: Բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելու հրավիրված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հանրաճանաչ մարդկանց՝ քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի, երկրի...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մուսալեռ բնակավայրում հետևել է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մուսալեռ բնակավայրում հետևել է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին 29.04.2023

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում պատշաճ վիճակի են բերվել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող...

Փարաքար համայնքում  տեղի ունեցավ «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը

Փարաքար համայնքում տեղի ունեցավ «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը 29.04.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքում այսօր մասնակցեց «Նշան և Աիդա Կարայանների անվան Արհեստների, Արվեստների և Տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, բարերարներ Նշան և Աիդա Կարայանները, պոլսահայեր, համայնքի բնակիչներ։ Միջոցառումն ազդարարվեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 15:09:10