Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել ՆՈԱ ֆուտբոլային թիմը

Տեղի է ունեցել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել ՆՈԱ ֆուտբոլային թիմը 07.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել «Արմավիրի մարզպետի գավաթ» ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության եզրափակիչ խաղին։ Խաղին ներկա էին նաև մարզի ուժային կառուցների ղեկավարներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ՀՖՖ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Առաջնությունը մարզում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Մեկ ամիս տևած մրցաշարին մասնակցել են ինը ֆուտբոլային թիմեր՝ 2009 թվականին ծնված պատանի ֆուտբոլոիստներով։...

Բարի լուր

Բարի լուր 06.03.2023

Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում փետրվարին 97 երեխա՝ 53 տղա, 44 աղջիկ է լույս աշխարհ եկել։  

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղը 03.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Արդշինբանկի նոր «Սարդարապատ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: «Սարդարապատ» մասնաճյուղը Արմավիրի մարզում Արդշինբանկի թվով չորրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղը կկարողանա սպասարկել Մեծամոր համայնքում ներառված 25 բնակավայրեր: Նոր բացված մասնաճյուղի շնորհիվ 11 աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատակիցները հիմնականում հարակից գյուղերից են: Մարզպետը, ողջունելով ներկաներին,...

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների հետ

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների հետ 02.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ 2023 թվականի մարտի 2-ին անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Արմավիր, Էջմիածին, Փարաքար, Խոյ, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարների և Ֆերիկ եզդիական համայնքի ղեկավարի տեղակալի մասնակցությամբ: Աշխատանքային քննարկմանը մասնկնացում էին մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, գլխավոր իրավաբան Լիաննա Հարությունյանը, ՏԻՄ վարչության աշխատակիցները, մարզային այլ...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով այցելեց Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով  իրականացված աշխատանքներին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով այցելեց Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին 01.03.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով սույն թվականի մարտի 1-ին այցելեց Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին։ Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելեց Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարկ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին: Խաղահրապարակի կառուցման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 28.02.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։ Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 17:11:25