Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում 17.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ հերթական իրազեկման հանդիպում-քննարկումը կազմակերպվեց մարզի Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ գնդապետ Հ....
ՀՀ կառավարության 16.02.2023 թվականի նիստի որոշմամբ հատկացված 14 մլն 990,1 հազար ՀՀ դրամը կուղղվի չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծման փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝ 1. Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (մայրուղու Էջմիածին-Արմավիր-ճանապարհահատվածի չվերանորոգված հատվածները՝ 17,530-18,200 կմ, 25,593–29,385 կմ և 32,675–33,833 կմ) աջակողմյան և ձախակողմյան հատվածների համար՝ 8 մլն 342 հազար...

Մարզպետը պատվոգրեր է հանձնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներին 14.02.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ արմավիրցի մարզիկներ ոսկե մեդալակիր Համեստ Աֆրիկյանին, բրոնզե մեդալակիր Ռաֆայել Ներսիսյանին, բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն Զավեն Գալստյանին, նրանց մարզիչներին՝ Անդրանիկ Գրիգորյանին, Խաչիկ Խաչատրյանին և Էջմիածին քաղաքի Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Կարապետյանին: Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն հայտնեց հաջողությունների...
Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակում էին մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային ոստիկանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ. Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գ. Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային...

Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան 10.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ: «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական,...
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքն իր 31 բնակավայրերով՝ քաղաք Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղերով, գտնվում է պետության ամենօրյա հոգածության ներքո։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Արմավիր...


