Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան հատվածում և ընդգրկում է 14 բնակավայր: Համայնքում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք գտնվում են համայնքի և մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները գույքագրված են, պարբերաբար անդրադարձ է կատարվում և վերլուծությունների արդյունքում ընդգծվում են դրանց առաջնահերթություններն ու ըստ հրատապության խնդիրներն ընդգրկվում են սուբվենցիոն կամ այլ ծրագրերում: 2022 թվականի ընթացքում ՀՀ Արմավիրի...

ՀՀ Արմավիրի մարզի 2022թ. հաշվետու տարվա եկամուտների տարեկան ծրագիրը կատարվել է 97,7%-ով 20.01.2023
ՀՀ Արմավիրի մարզի 2022թ. հաշվետու տարվա եկամուտների տարեկան ծրագիրը կազմել է 11.711.228.200 ՀՀ դրամ, որը տարվա ընթացքում կատարվել է 97,7%-ով, այն է՝ փաստացի եկամուտները կազմել են 11.441.798.600 ՀՀ դրամ: 2021 թվականի համեմատ մարզի ծրագրային ցուցանիշներն ավել է պլանավորվել 986.427.800 ՀՀ դրամով, իսկ եկամուտների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 1.142.915.200 ՀՀ դրամ: Արմավիրի մարզում նույն ժամանակահատվածում սեփական եկամուտների պլանավորումը կազմել է...

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակացություն 18.01.2023
Հունվարի 18-ին ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակացություն՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության նպատակն էր նոր տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել ոլորտային պատասխանատուների հետ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը բարձրացրած մի շարք հարցերի շրջանակում պահանջեց խստագույնս...

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 18.01.2023
Սույն թվականի հունվարի 18-ից մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչները՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ: Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, որին մասնակցել են մարզի դպրոցական փուլը հաղթահարած 94 աշակերտներ: Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը՝ 17 առարկաների շրջանակներում: Բարձր...
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ միասին ներկա է գտնվել Վաղարշապատի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Այսօր մանկապարտեզը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել շուրջ 280 փոքրիկների առջև: Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանատան Grassroots դրամաշնորհային ծրագրի շնորհիվ, որին Վաղարշապատի համայնքապետարանը դիմել էր 2021 թ. հունիսին: Ծրագրի...

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը 09.01.2023
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն:


