Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների 20 երեխա մեկնել է  17-օրյա ամառային հանգստի

Ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների 20 երեխա մեկնել է 17-օրյա ամառային հանգստի 01.07.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հուլիսի 1-17-ը կազմակերպելու է 10-15 տարեկան ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը: Այսօր շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 17-օրյա հանգստի մեկնեց Հանքավանի «Արագած» ճամբար:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում մարզպետը գտնվում է ՖՀ Լիոն քաղաքում

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում մարզպետը գտնվում է ՖՀ Լիոն քաղաքում 30.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում աշխատանքային այցով հունիսի 29-ից գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Պատվիրակության կազմում են նաև Արմավիրի մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ...

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են 28.06.2022

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար, հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Ինչպես հայտնի է աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային...

Հուշ-ցերեկույթ՝  նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շաքարյանի հիշատակին

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շաքարյանի հիշատակին 27.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն Արմավիր գյուղի մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շաքարյանի ծննդյան 20-ամյակին նվիրված «Կյանք՝ կյանքից հետո» խորագիրը կրող հիշատակի միջոցառմանը: Հայրենասիրական, ոգեկոչման և ճանաչողական բովանդակությամբ հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված հերոս հայորդուն: Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակներում հայրենիքի համար...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 24.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի:...

Տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով քննարկում

Տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով քննարկում 24.06.2022

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35