Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2022
Արմավիրի մարզային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել...

Ընթացքի մեջ են Ջրառատ բնակավայրի ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները 06.12.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 20.3 մլն դրամ է, որի 60%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 40%-ը՝ համայնքի: Կապալառու կազմակերպությունը «Արթշինստրոյ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն: Ծրագրով նախատեսվում է Ջրառատ գյուղում...

ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը: Հարգելի՛ արմավիրցիներ, Տեղեկացնում...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Բաղրամյանի մանկապարտեզի վերաբացմանը 05.12.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին ու բաղրամյանցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որևէ կերպ աջակցել են մանկապարտեզի վերաշահագործմանը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն բան՝ երեխաների առօրյան գույներով լցնելու համար:...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս: Մեծանուն հայի՝ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ նրանք ծաղիկներ են խոնարհել մարշալի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որի կողքին մարզպետը խորհրդանշական ծառ է տնկել՝ ի հիշատակ հայազգի զորահրամանատարի: Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայց...

Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Խոյ, Արաքս և Բաղրամյան համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 66 մլն 848.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում չգազաֆիկացված` Ն. Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների 2413 գծմ երկարությամբ գազատարի անցկացում...