Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել «Ֆիզիկական ակտիվության խրախուսման միջսերնդային միջոցառում» խորագրով երկօրյա արշավ 28.10.2022
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի հետ Մյասնիկյան բնակավայրում մասնակցել է «Ֆիզիկական ակտիվության խրախուսման միջսերնդային միջոցառում» երկօրյա արշավին, որի նպատակն է իրազեկել բնակչությանը առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, ամրապնդել միջսերնդային կապը: Հանրային առողջության, առողջ ապրելակերպին վերաբերող իրազեկման արշավին, որը մեկնարկել է նախորդ օրը Գետաշեն բնակավայրում և...

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը 26.10.2022
Էջմիածնի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը, ում անվանակոչել են Ավետ: Մայրիկի՝ Անժելա Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքի համար կյանքը նոր իմաստ է ստացել: Շնորհավորում ենք Կարճիկյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն:

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության մեծաթիվ անդամների, տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17...

Խաղահրապարակի բացում Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի այգում 24.10.2022
ՀՀ Արմավիրի մարզպետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Արմավիր» բժշկական կենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքի այգում կառուցվել է խաղահրապարակ, որի բացման արարողությանն այսօր ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին, ընկերներին, ովքեր իրենց ներդրումն ու օժանդակությունն են ունեցել խաղահրապարակը կյանքի կոչելու գործում: Բարձր գնահատելով նման հայրենանվեր աշխատանքը՝...

Արմավիրի մարզի հայուհիների շնորհիվ նվաճումներ են գրանցվել հայկական սպորտում 24.10.2022
ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի Անի Հովսեփյանի շնորհիվ հայկական բռնցքամարտում պատմական արդյունք է գրանցվել: Նա Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցկամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը: Արմավիրի քաղաքի մարզուհի 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն էլ մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել 5:0 հաշվով՝ դառնալով...