Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ Ջանֆիդայի դպրոցում 12.04.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Ջանֆիդա բնակավայր, ծաղիկներ խոնարհել Ջանֆիդայի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ապա դպրոցում ներկա գտնվել «Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին: Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Արցախյան առաջին պատերազմում Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հերոսաբար զոհված Էդվարդ Դաշտոյանի անվանակիր...

Թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին. Շնորհավոր ապրիլի 7 07.04.2022
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է: Այն ավետիս էր, որը տրվեց Մարիամին և համայն մարդկության համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց: Այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ ՄԱՅՐԵՐ:

Հանրային քննարկում 07.04.2022
Սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզպետարան նիստերի փոքր դահլիճում տեղի է ունենալու հանրային քննարկում՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ: Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի...

Ընդհանուր տեղեկություն՝ #Արմավիր միավորված համայնքում 2021 թվականին հավանության արժանացած և 2022-ին շարունակվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ. Արդեն ավարտվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ցանկապատի կառուցումը։ Ծրագրի արժեքը՝ 10.9 մլն դրամ է, որից՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 4.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 6 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը շուրջ 11.4 մլն դրամ է,...

ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Աբգարյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի մարզ: Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ոռոգման...

Մարզպետը շնորհակալություն է հայտնել համամարզային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին 04.04.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում համամարզային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին. « «Մեր մարզը մեր տունն է. մաքրենք ու շարունակենք մաքուր պահել այն» կարգախոսով Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համամարզային շաբաթօրյակը ծառայեց իր նպատակին․ Մարզի ազգաբնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, տարբեր...