Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Քարակերտ բնակավայրի Բյուզանդ, Իսահակյան, Պ. Սևակ, Հ. Շիրա և Հ. Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 62.2 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 60%-ը՝ համայնքի: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հոկտեմբեր ամսվա վերջին: Կապալառու կազմակերպությունը «Սամի» ՍՊԸ-ն է, իսկ...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը 25.09.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մարզի բնակիչների հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում կազմակերպվող զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով տոնակատարությանն այս տարի...

Համայնքներում աղացած ասֆալտով իրականացվող բարեկարգման աշխատանքները շարունակվում են 23.09.2022
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների շրջանակում ճանապարհի մաշված վերին շերտը փոխարինվում է 5 սմ հաստությամբ ասֆալտով: Աշխատանքների արդյունքում առաջացած աղացած (ֆրեզ) ասֆալտը ՀՀ Արմավիրի մարզպետարանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է մարզի համայնքներին՝ առկա վատ կամ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.09.2022
Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ

«Արմավիր» ԲԿ-ում բացվել է մարզային ակնաբուժական ախտորոշիչ կլինիկա 22.09.2022
Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը և մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն Արմավիրի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոն»-ում այսօր ներկա են գտնվել «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ ստեղծված Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի բացմանը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ակնաբուժական ախտորոշման մարզային առաջին կենտրոնի բացման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ 20.09.2022
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվել է որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար հայ ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ և ազգային ինքնության պահպանման ու գոյատևման միակ ուղին: Արդեն 31 տարի է, ինչ հայ ժողովուրդն ընթանում է այդ ճանապարհով՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր...


