Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն այցելել է Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ 02.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ: Տնօրենների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Մեծամորի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել են վերջին տարիներին իրականացված հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են եղել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարանում այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախի Հանրապետությունից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ: Ներկայացնելով մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների ընդհանուր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Բանակի օրվա առթիվ 28.01.2022
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը: Բանակ, որը ծնվեց հայ ժողովրդի համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում, հավաքական կամքի ու ոգու արդյունքում՝ դառնալով մեր նորանկախ հայկական պետականության առանցքը: Բանակն իր ստեղծման օրվանից միշտ զգացել է համայն հայության անվերապահ սերն ու հարգանքը, որը պայմանավորված չի եղել միայն կերտած հաղթանակներով, ձեռքբերումներով ու լեգենդ դարձած անհատներով, այլև, ինչ խոսք, ցավալի կորուստներով: Հավատալով մեր...

Պարգևատրումներ Բանակի օրվա առթիվ 28.01.2022
Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ: ➖➖➖➖➖ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ...

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 21.01.2022
Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Oլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են տարածքային փուլը հաղթահարած մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները: Օլիմպիադայի ընթացքում մարզի դպրոցականներն իրենց գիտելիքները կփորձեն 16 առարկաներից: Օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի փետրվարի 15-ին: Օլիմպիադաների ժամանակացույցին և արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ www.olymp.am...

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը վերջին երկու օրերին խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կրթության, սոցիալական ոլորտների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցության շրջանակում քննարկվել է 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտների հարցը: Ըստ դպրոցների ներկայացվել են աշակերտների հաճախելիության վերաբերյալ...