Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը 14.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել Սուրբ և Անմահ պատարագին

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել Սուրբ և Անմահ պատարագին 06.01.2021

Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան ու մկրտության հիշատակումն է:  Տոնի առիվ Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդիսպետությամբ մատուցված Սուրբ և Անմահ պատարագին տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։ Հաջորդիվ կատարվել է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը խորհրդանշող Ջրօրհնեքի կարգ։ Ավանդության...

Հարգանքի տուրք և խոնարհում Էջմիածնի զոհված հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք և խոնարհում Էջմիածնի զոհված հերոսների հիշատակին 31.12.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, մեծաթիվ էջմիածնեցիների հետ այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա ահեղ պատերազմում հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոսների անունն ու սխրանքը հավերժացնող հուշապուրակի բացման արարողությանը, որն ազդարարվել է Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով և օրհնության խոսքով: Ցավակցելով զոհվածների...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը տարեմուտի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը տարեմուտի առթիվ 30.12.2020

Արմավիրի մարզի հարգելի´ բնակիչներ, սիրելի´ հայրենակիցներ, Հայ ժաղովուրդն ապրում է իր պատմության դժվարին ժամանակաշրջաններց մեկը, երբ կորոնավիրուսային համավարակին զուգորդած Արցախյան երրորդ պատերազմը խլեց հազարավոր լուսավոր կյանքեր ու մեր պատմական Հայրենիքի զգալի մասը: Այսօր չափազանց շատ են մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Սակայն դարերի ընթացքում հայն իր անկոտրում կամքով բազմիցս կարողացել է իր մեջ ուժ գտնել և հաղթահարել պատուհասած փորձությունները, շտկել...

Թվային ռենտգեն սարքավորում՝ «Էջմիածին» բժշկական կենտրոնում

Թվային ռենտգեն սարքավորում՝ «Էջմիածին» բժշկական կենտրոնում 30.12.2020

«Էջմիածին» բժշկական կենտրոնը լիզինգ ծրագրով ձեռք է բերել թվային ռենտգեն սարքավորում: Ժամանակակից սարքն իր բազմաֆունկցիոնալ հնարավորությամբ թույլ է տալիս իրականացնել թոքերի և ոսկրամկանային համակարգի ճշգրիտ հետազոտություն՝ ապահովելով ճառագայթման մինիմալ ռիսկ: Թվային ռենտգենոգրաֆիան թույլ է տալիս ռենտգեն պատկերը ստանալ անմիջապես մոնիտորի վրա և հստակ տվյալների հիման վրա տալ ճշգրիտ ախտորոշում:  

Հաճելի անակնկալ զոհված զինծառայողների երեխաներին

Հաճելի անակնկալ զոհված զինծառայողների երեխաներին 26.12.2020

Մարզկենտրոն Արմավիրում տեղի է ունեցել ցերեկույթ «Երեխաներ հանուն խաղաղության» խորագրով, որին մասնակցել են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարյուր և ավելի երեխաներ, անմահացած հերոսների քույրեր, եղբայրներ,վիրավոր զինվորներ: ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից նվերներ են հանձնվել փոքրիկներին, ովքեր իրենց մանկական պատկերացումներում հավերժ կպահեն անմոռանալի օրվա հաճելի անակնկալները:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26