Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին

Մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին 10.04.2019

ՀՀ Արմավիրի մաարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, այսօր ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրված են մարզում ջերմոցային տնտեսություններ հիմնելու հնարավորություններով: Ողջունելով հյուրերին և ներկայացնելով մարզի գյուղատնտեսական ներուժն ու հիմնական առանձնահատկությունները` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ որոշ համայնքներում ջերմոցային տնտեսությունները բավականին զարգացած են, և բնակչության...

 Մեկնարկել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը

Մեկնարկել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը 08.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ և դպրոցների տնօրեններ: Մրցաշարի մասնակիցներին ողջունել և հաջողություններ է մաղթել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը` կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ ողջ առաջնության ընթացքում: Մրցաշարի գլխավոր մրցավար Անդրանիկ Սասունյանի փոխանցմամբ` մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը կլինի 30 րոպե յուրաքանչյուր խաղացողի համար:...

 Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին

Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին 08.04.2019

ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստեր չեն կայացել՝ սկսած 2018 թվականի օգոստոս ամսից: <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան գրությամբ Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման...

Ծառատունկ՝ Երևան-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածում

Ծառատունկ՝ Երևան-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածում 07.04.2019

Մարտի 23-ին տեղի ունեցած համապետական առաջին շաբաթօրյակի շրջանակում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարության աշխատակազմը, մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներն ամբողջությամբ մաքրեցին Ծաղկունք համայնքին հարակից՝ Երևան-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածը` այն դարձնելով անճանաչելի: Նույն օրը ձեռք բերված պայմանավորվածության...

Հարգանքի տուրք է մատուցվել ազատամարտիկ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել ազատամարտիկ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի հիշատակին 06.04.2019

Ազատամարտիկ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Նիկոլայ Օսիպյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, Օսիպյանի այրի Ռաիսա Պողոսովայի, հարազատների և մերձավորների հետ այսօր այցելել է Զվարթնոց թաղամասի եղբայրական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ազատամարտիկի հիշատակին: Նիկոլայ Օսիպյանի շիրիմի մոտ տեղի է ունեցել նաև հոգեհանգստի արարողություն։ Այնուհետև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկի մահվան տարելիցի...

ՀԵՐՔՈՒՄ`«Դոն Պիպոն արտառոց կերպ է նշել ծննդյան տարեդարձը» վերտառությամբ հոդվածի առնչությամբ

ՀԵՐՔՈՒՄ`«Դոն Պիպոն արտառոց կերպ է նշել ծննդյան տարեդարձը» վերտառությամբ հոդվածի առնչությամբ 05.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հարկ է համարում անդրադառնալ «Ժամանակ» թերթում տպագրված «Դոն Պիպոն արտառոց կերպ է նշել ծննդյան տարեդարձը» վերտառությամբ հոդվածին` հերքելով այն տեղեկությունը, որ Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներին հրահանգ է տրվել մասնակցություն ունենալ Արթուր Ասատրյանի ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25