Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը](http://armavir.mtad.am/files/n_pics/18483_s.jpg)
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել <<Զվարթնոց Վերածնունդ>> հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը: Հայ դասական, հոգևոր, ժողովրդական երգի պահպանում և տարածում ծրագրի շրջանակում 2011 թվականից իրականացվող մրցույթ-փառատոնի նպատակն է ոչ ֆորմալ կրթությամբ հատկապես երաժշտական կրթություն չունեցողների և նյութապես անապահով պատանիների շրջանում սերմանել ու...
![Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոսկեհատցի ազատամարտիկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոսկեհատցի ազատամարտիկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը](http://armavir.mtad.am/files/n_pics/18448_s.jpg)
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոսկեհատ համայնքի մշակույթի տանը դեկտեմբերի 15-ին ներկա է գտնվել արցախյան պատերազմի հերոս Սամվել Հակոբյանի ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված «Մահ իմացյալ անմահություն…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով հանդես են եկել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաները` իրենց խոնարհումը բերելով հերոս համագյուղացու հիշատակին: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հակոբյանների...
![Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը](http://armavir.mtad.am/files/n_pics/18430_s.jpg)
Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 13.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 16 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերին համարժեք պարզաբանումներ տալու և լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական, սոցիալ-կենցաղային և անձնական բնույթի հարցերով: Մարզպետ Համբարձում...
![Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ](http://armavir.mtad.am/files/n_pics/18406_s.jpg)
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 11.12.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլորիս ունեցած հաղթանակի համար: Սա այն հաղթանակն էր, որով ամրագրվեց նոր Հայաստանի իրողությունը: Այո, Հայաստանի Հանրապետության անկախ և արդարամիտ քաղաքացին դեկտեմբերի 9-ին իր գիտակցված քայլն արեց հանուն այն երկրի, որն ունենալու ցանկությունը երազանք է եղել բոլոր սերունդների համար: Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սոցիալական կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից ու...
![ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ](http://armavir.mtad.am/files/n_pics/18381_s.jpg)
Սիրելի հայրենակիցներ, գուցե ազգային հատկանիշ է, երբ ամեն դժվարին կացության մեջ հույս ենք գտնում, իսկ ողբերգության մեջ` մխիթարություն: Այնուամենայնիվ, միշտ մի առեղծվածային ուժ ենք ստացել, ապավինել ու ապրել: Այդպես շարունակում ենք նաև այսօր: Արդեն 30 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Այդ սարսափելի աղետը 47 վայրկյանների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց...
![Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին](http://armavir.mtad.am/files/n_pics/18389_s.jpg)
Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին 07.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծաթիվ հյուրերի և գյումրեցիների հետ դեկտեմբերի 6-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» խորագիրը կրող հիշատակի երեկոյին` նվիրված 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում հնչել է դասական երաժշտություն՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական դպրոցների, Գյումրու Հայորդյաց Տան և Կարա-Մուրզայի անվան պետական...