Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 21.09.2019
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Այդ պատմական քայլով դարավոր մեր հայրենիքում մենք վերակերտեցինք մեր պետականությունը` փոխելով Հայաստանի կարգավիճակն ու ճակատագիրը, հայրենի մեր երկիրը...

Դրոշաձողի տեղադրում` Անկախության տոնին ընդառաջ 20.09.2019
Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի նախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ սահմանամերձ Երվանդաշատ համայնքում` պատմական Երվանդաշատ մայրաքաղաքին նվիրված հուշատեղիում, տեղադրվել է 9 մ բարձրությամբ դրոշաձող, որի վրա այսուհետ կծածանվի Հայոց եռագույնը:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Ոսկեհատի միջնակարգ դպրոց եւ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրինության, աջակիցների ու հյուրերի հետ ներկա գտնվել հիմնանորոգված մարզադահլիճի, ինչպես նաեւ տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված 4 դասասենյակի բացմանը: Դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել է «ՎԻՊԵԿՈ ԱՄ» ընկերության տնօրեն Արա Հակոբյանի ախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ: Չորս ամիս տեւած վերանորոգման արդյունքում այսօր արդեն ամբողջությամբ նորոգված եւ...

Արմավիր գյուղական համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 20.09.2019
Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արմավիր գյուղական համայնքում սկսվել է խմելու ջրագծի կառուցումը, որը շարունակությունն է հանդիսանում մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում համայնքում իրականացված համանուն ծրագրի: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 29 մլն 787.5 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 16 մլն 383.11 հազար դրամ, իսկ համայնքի...

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 19.09.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները: Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգով հաստատված հարցերին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է ՀՀ...