Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գիրք նվիրելու օրվա առթիվ այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի մարզային գրադարան։ Մարզի ղեկավարը մասնակցել է գրադարանի փոքրիկ ընթերցասերների կողմից կազմակերպված միջոցառումներին, որոնք նվիրված էին հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակին։ Արգիշտի Մեխակյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին գիրք նվիրելու օրվա առթիվ և նշեց գրքի և ընթերցանության կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում։ Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանի հետ մարզպետը շրջեց...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունել է 2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կայացած Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի ժամանակ Արմավիրի մարզը ներկայացրած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհավորել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին մասնակցության և ձեռքբերումների համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում մարզիկներն էլ ավելի պատրաստված կներկայանան և ավելի մեծ ձեռքբերումներ կունենան սպորտի...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին 18.02.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ և համառոտ ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների ու այլ ոլորտներում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ խնդիրներին։ Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արմավիր այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ...

Արգիշտի Մեխակյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը 17.02.2025
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները և զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարողականի արդյունքները: Քննարկվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան աշխատակիցների 2024...

«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպության աշխատակիցներն Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեցին շարժական և մոդուլային սպանդանոցների ձեռքբերման լիզինգային կարգի վերաբերյալ տեղեկատվություն: Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետի խորհրդական Բարսեղ Նիկղոսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, համայնքների ղեկավարների...

Փետրվարի 12-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի գրասենյակի Մարդասիրական և կամավորական ծրագրերի տնօրեն Ինեսսա Մարգարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական, կրթական և այլ կարիքներին։ Տիկին Մարգարյանը շնորհակալություն հայտնեց...