Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Բացվել է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը

Բացվել է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը 14.09.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո...

Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը

Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը 12.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրել է հիմնադրամի հիմնական առաքելությունը և համագործակցության շրջանակները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը, հիմնադրամի գլխավոր ներդրումային մասնագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների...

Մարզպետն այցելել է  Արտիմետ համայնքի գյուղացիական տնտեսություններ

Մարզպետն այցելել է Արտիմետ համայնքի գյուղացիական տնտեսություններ 08.09.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր եղել է Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ համայնքում: Համայնքապետ Վարդան Միրզախանյանի ուղեկցությամբ  մարզպետն այցելել է սոխի և պոմիդորի մշակությամբ զբաղվող խոշոր գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականատերերը ներկայացրել են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով: Սոխի մշակությամբ զբաղվող Դերենիկ Ջանիբեկյանի տնտեսությունում մարզպետը ծանոթացել է ստացված բարձր բերքին և բերքահավաքն իրականացնող...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլախավորած աշխատանքային խումբը գտնվում է  ՌԴ Յարոսլավի նահանգում

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլախավորած աշխատանքային խումբը գտնվում է ՌԴ Յարոսլավի նահանգում 04.09.2017

2008 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի նահանգի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում Յարոսլավի մարզի հայ համայնքի հրավերով սեպտեմբերի 2-ից 4-ը ներառյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած աշխատանքային խումբը կգտնվի Յարոսլավում, մասնակցություն կունենա հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը, ապա հանդիպումներ` նահանգային իշխանությունների հետ: 

 Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը

Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2017

2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, օրվա խորհուրդը լրացնող երգ ու պարով, ասմունքով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Նորակերտի միջնակարգ դպրոց, ապա եղել է Մեծամորի թիվ 1 և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցներում: Օրվա առթիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2017

  Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը մեր սիրելի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28