Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները չեն գործի 25.03.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Արմավիրի մարզում չեն գործի միջմարզային հետևյալ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝ ✔️Երևան-Արմավիր-Երևան ✔️ Երևան-Էջմիածին-Երևան ✔️ Երևան-Փարաքար-Երևան ✔️ Երևան-Մերձավան-Երևան ✔️ Երևան-Նորակերտ-Երևան ✔️Երևան-Նալբանդյան-Երևան ✔️ Երևան-Քարակերտ-Երևան Չեն գործի նաև...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման 24.03.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով Ձեր առողջությունն ու անվտանգությունը` կրկին տեղեկացնում ենք, որ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը Արմավիրի մարզպետարանում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, հարցումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ...
Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները...
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները: Ախտահանիչ նյութերով, մասնագիտական միջոցներով, ախատհանումն իրականացվում է յուրաքանչյուր ուղևորափոխադրումից առաջ: Խիստ հսկողություն է իրականացվում նաև ուղևորափոխադրող...

Կամավորների հավաքագրում 20.03.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Խնդրում ենք armavir-press@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հետևյալ տվյալները. ✔️անուն, ազգանուն, տարիք, ✔️հեռախոսի համար, համայնք, ✔️մասնագիտություն կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել նախատեսվող աշխատանքների իրականացմանը: ✔️Հարկավոր են նաև մեքենաներով...

Մարզային ենթակայության պոլիկլինիկաները շաբաթ-կիրակի օրերին կշարունակեն հերթապահություն իրականացնել 20.03.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ մարզային ենթակայության պոլիկլինիկաները շաբաթ-կիրակի օրերին կշարունակեն իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից մինչև 16:00-ն: Միաժամանակ Ձեզ ենք ներկայացնում Արմավիրի մարզի բուժհաստատություններում շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները և կոչ անում. գրիպանման երևույթների...


