Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ 07.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ սուրբծննդյան լույսով և տոնի խորհրդով լցվեն բոլորիս հոգիները։ Թող Քրիստոսի հայտնության այս տոնը բոլորիս սրտերը լցնի հավատքով, սիրով, բարությամբ, իսկ կյանքը՝ նոր հույսերով։ Այս ավետաբեր օրերին թող ձեր ընտանիքներում թևածի խաղաղությունը, ջերմությունը և անսահման ուրախությունը։ Թող այս տոնը հիշեցնի մեզ սիրո, համերաշխության և բարության կարևորությունը։ Թող Փրկչի ծննդյան լույսը...

2024 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 96 երեխա 03.01.2025
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի դեկտեմբեր ամսին ծնվել է 96 երեխա։ 50 տղա է լույս աշխարհ եկել, 46՝ աղջիկ։

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Յուրաքանչյուր անցնող տարի մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնելու, նայելու անցած տարուն, նորից վերաիմաստավորելու մեր անցած ուղին և ավելի պարտավորված պլանավորելու նոր տարին՝ լի անսահման հույսով, սիրով և ապագայի հանդեպ մեծ հավատով: Ուստի նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, աշխատանքով, անկոտրում կամքով նպաստել են մեր համայնքների, մարզի և...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց տարեվերջյան աշխատանքային խորհրդակցությունն 30.12.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրեց տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում անցած շաբաթվա կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի արդյունքները: Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետը զեկուցեց ձմեռային...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը մասնակցել է նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Խորհրադակցությանը մասնակցել են մարզպետները, ՏԿԵ նախարարության ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարներ։ Քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը մասնակցել է նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը` մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Նշվել է, որ փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է...