Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետին առըթեր կրթության բնագավառի խորհրդի նիստը 23.09.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետին առընթեր կրթության բնագավառի խորհրդի նիստը, որին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների գործունեությանը, կրթության բնագավառի 2018 թվականի բյուջեի ձևավորմանը և դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությանը, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի նպատակային...

Արմավիրում բացվել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը 15.09.2017
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում այսօր տեղի է ունեցել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել և իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ծանոթացել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ, հյուրեր: Երեխաների աջակցության նորաբաց կենտրոնը հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության՝...

Արմավիրում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը 15.09.2017
Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում այսօր տրվել է խաղողի մթերման մեկնարկը, որին ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԵԿԳ խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը: Այս տարի ԵԿԳ-ն մթերելու է 30 հազար տոննա խաղող` տրամադրելով 4 մլրդ դրամ: Հավատարիմ մնալով վճարումների իր բազմամյա մոտեցմանը` գործարանը յուրաքանչյուր գյուղացու գումարը փոխանցելու է հանձնելուց հետո` 3-4 բանկային օրվա ընթացքում: Իսկ մթերվող խաղողի 1 կիլոգրամի...

Մարզպետը ներկա է գտնվել է «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը 14.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա է գտնվել Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը: Բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է շուրջ 11 տարի առաջ` մեկ աշխատասենյակով և երեք աշխատակցով: Սակայն այս տարիների ընթացքում հաջողությամբ ընդլայնվել են շենքային պայմանները, մատուցվող ծառայությունները, որով էլ պայմանավորված` 10-ն անգամ ավելացել է նաև բժշկական կազմը: Չսահմանափակվելով ունեցած հաջողություններով` «Մաստեր Ֆարմ»-ի...

Բացվել է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը 14.09.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո...

Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը 12.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրել է հիմնադրամի հիմնական առաքելությունը և համագործակցության շրջանակները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը, հիմնադրամի գլխավոր ներդրումային մասնագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների...