Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 21.02.2017
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ՋՕԸ-երի և համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց Հայաստանի...

Տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը 20.02.2017
Հարգելի քաղաքացիներ, փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը: Բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու համապատասխան քննարկմանը: ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծին կարող եք ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում` ...

Ի գիտություն 15.02.2017
2017 թվականի փետրվարի 21-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Հանդիպում ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ 14.02.2017
Այսօր աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրեցին ՋՏՊԿ նախագահին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, հիմնականում վերաբերում էին խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի վատթար վիճակին կամ բացակայությանը: Արսեն...

Նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը 28.01.2017
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Արցախյան հերոսամարտի մասնակիցները, հարգանքի տուրք է մատուցվել նաև հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը...

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին...