Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ:...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 01.08.2017
Աշխատանքային այցով այսօր ՀՀ Արմավիրի մարզում էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում նախարարը եղել է Ապագա, Երասխահուն, Եղեգնուտ, Արևիկ և Մրգաշատ համայնքներում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Ապագա համայնքում գյուղացիները նախարարին պոմպի...

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ` համապետական 2-րդ շաբաթօրյակի շրջանակում 29.07.2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների,...

Հուլիսի 29-ին կիրականացվի համապետական 2-րդ շաբաթօրյակը 26.07.2017
Ս.թ. հուլիսի 29-ին ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 2-րդ շաբաթօրյակը: Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին...

Գյուղմթերքի տոնավաճառ` Մաշտոցի պողոտային հարող տարածքում 25.07.2017
Ս.թ. հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: ՀՀ մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և...

Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին 21.07.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: Մարզպետը ողջունեց պատվիրակության այցն Արմավիրի մարզ` ներկայացնելով մարզը բնութագրող հիմնական առանձնահատկությունները, պատմական նկարագիրը: Անդրադառնալով մարզի զարգացման գերակա ուղղությանը` գյուղատնտեսությանը, Աշոտ Ղահրամանյանը խոսեց մարզում արտադրվող գյուղմթերքի ծավալների, ինովացիոն հնարավորությունների, առկա մարտահրավերների և նախատեսվող ծրագրերի...