Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է մարզում ընթացող խաղողի մթերման գործընթացին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է մարզում ընթացող խաղողի մթերման գործընթացին 09.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր այցելել է մարզի խաղողի մթերման խոշոր ընկերություններ՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին: Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես եղել է ՄԱՊ գինու-կոնյակի գործարան և Պռոշյանի կոնյակի գործարան: Մարզպետը հանդիպել է մարզի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցման ծրագրերին և ինտենսիվ այգիների հիմնմանը: Խաղողագործները փաստեցին, որ այս տարի բերքը նախատեսվածից շատ քիչ է...

Ուշադրություն

Ուշադրություն 09.10.2023

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69642.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69643.pdf 

Ուսուցչի օրվա կապակցությամբ  Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը  մարզպետարանում հյուրընկալված մի խումբ վաստակաշատ, ինչպես նաև կամավոր ատեստավորում անցած  ուսուցիչների հանձնեց շնորհակալագր

Ուսուցչի օրվա կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզպետարանում հյուրընկալված մի խումբ վաստակաշատ, ինչպես նաև կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հանձնեց շնորհակալագր 06.10.2023

Ընդգծելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար՝ մարզպետը շնորհավորեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ՝ այն համարելով ամենապատվաբերը: «Հարգելի՛ մանկավարժներ, ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ շնորհավորել Ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Կարևորելով մանկավարժի դերն ու նշանակությունը մեր...

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը 06.10.2023

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի նախագահությամբ Այսօր մարզային հանձնաժողովի հերթական խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմից հանձնաժողովի կազմում ընդգրկված պատասխանատուները, համայնքների ներկայացուցիչները, միասնական սոցիալական ծառայությունների մարզի տարածքային կենտրոնների ղեկավարները՝ Ասթինեն...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամորի և Ծաղկալանջի դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամորի և Ծաղկալանջի դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին 06.10.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական և Ծաղկալանջ բնակավայրի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը մարզպետին ներկայացրեց, որ այս պահին իրենց մոտ սովորում է 57 արցախցի աշակերտ, իսկ 4 երեխա էլ հաճախում է նախակրթարան, իսկ 3 մանկավարժ արդեն աշխատում են դպրոցում որպես գործավար, ուսուցչի օգնական և դաստիարակ: Առաջին օրվանից երեխաներին...

 Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզում է

Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզում է 06.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53