Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բարի լուր 06.09.2024
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի օգոստոս ամսին ծնվել է 142 երեխա, որոնցից 78 տղա է, իսկ 64-ը՝ աղջիկ։ Բոլոր փոքրիկներին մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում, որտեղ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել է Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, Իսի լե Մուլինո փողոցում ընթացող շինարարական աշխատանքներին: Մարզի ղեկավարը նախ այցելեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող «Արևիկ» մանկապարտեզ,...

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2024 թվականի ութ ամսվա բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացված...

Սեպտեմբերի 2-ին Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Մարզի ղեկավարը համայնքի ղեկավարի հետ շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացին, շենքային պայմաններին։ Նշենք, որ մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է 51.2 միլիոն դրամ,...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների կատարողականը, ընթացիկ շաբաթվա անելիքների պլանավորումները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը, անդրադարձ կատարվեց մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին: Քաղաքաշինության ոլորտի...

Նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ։ Մարզպետը նախ այցելեց Արմավիր Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ներկա գտնվեի նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառմանը։ Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին` մաղթելով արգասաբեր ուսումնական տարի` ընդգծելով, որ դպրոցում աշակերտների ձեռք...