Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանը

Մարզպետի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանը 05.05.2015

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մեծ թվով մանկավարժներ և հյուրեր: Նախակրթարանը բացվել է դպրոցի միջոցներով: Կրթօջախի տարածքից առանձնացվել է համապատասխան հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը 01.05.2015

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզում ոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ մարզի ջրամատակարարման և ոռոգման հիմնահարցերին, քննարկվեցին տարբեր համայնքներում առկա բնապահպանական խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները: Հատկապես ընդգծվեց...

Եվս մեկ միջոցառում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Եվս մեկ միջոցառում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին 29.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մանկավարժներ և հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Մեծ եղեռնին նվիրված ցուցադրության բացումով, որտեղ թեմատիկ սկզբունքով ներկայացված էր հայ...

 Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները 29.04.2015

Ցեղասպանության մեկդարյա տարելիցի շրջանակներում այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդ Հայաստան» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Միջոցառումը պատկերավոր կերպով արտացոլում էր հայ ժողովրդի անցյալի ու ապագայի շաղկապումը, մահվանն ու արհավիրքին միշտ հակադրվող ապրելու և ստեղծագործելու անսահման տենչը, կառուցելու և հարատևելու մեծ ձգտումը:...

 Կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը

Կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 28.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը` նվիրված հայ ժողովրդի բոլոր ժամանակների հաղթանակներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի...

 Քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր 28.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Մեծ հայրենականի հոբելյանական տարելիցի շրջանակներում մարզում նախատեսվող միջոցառումների իրականացմանը վերաբերող մանրամասներ: Կարևորելով  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու իրականացումը` մարզպետը նախանշեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:33:30